Մերաբիշվիլին ակտիվ քաղաքականություն է վերադառնում

Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին բանտից դուրս գալուց հետո հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն և շարունակելու է պայքարել «Վրացական երազանք»-ի իշխանության դեմ:

«Ես գոհ եմ այնքանով, որ չգնացի ոչ մի կոմպրոմիսի ինքս իմ նկատմամբ»,- հայտարարել է Մերաբիշվիլին:

Վերջինս դիմել է ոստիկանությանը և հայտարարել, որ կանի ամեն ինչ ոստիկանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:

«Կոնկրետ կուսակցության հետ կապված մինչ այս հայտարարություններ չեմ անի, քանի որ իզոլացված էի: Այսօր նույնպես չեմ կարող հայտարարություն անել, քանի որ այս 5 րոպեում, ինչ դուրս եմ եկել բանտից, ոչինչ չի փոխվել: Իմ մոտիկ ընկերները՝ այդ թվում երբեմնի կուսակիցները, ցավոք, տարբեր կուսակցություններում են հիմա: Իհարկե, կհանդիպեմ նրանց բոլորին և որոշում կկայացնեմ: Ինձ որոշակի ժամանակ է անհրաժեշտ»,- հայտարարել է Մերաբիշվիլին: