Մեծ համերգ խորհրդարանի շենքի դիմաց. Թբիլիսիում ցույցերը շարունակվում են

Հուլիսի 2-ին ուշ երեկոյան ավարտվեց «Ամոթ է» խորագրով 13-րդ ցույցը: 

Ցույցին ելույթ ունեցան ինչպես կազմակերպիչները, այնպես էլ երաժիշտներ և այլ ներկայացուցիչներ: Ցույցի վերջում խոսվեց նաև հետագա ծրագրերի մասին:

Ինչպես հայտարարվեց, հուլիսի 4-ին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մեծ համերգ տեղի կունենա, իսկ հուլիսի 6-ին՝ շաբաթ օրը, Թբիլիսիում մեծ քայլերթ կլինի: Ըստ ցուցարարների, իրենք չեն պատրաստվում նահանջել:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով հանրահավաքները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հրաժարական կտա: Կազմակերպիչներն ասել են նաև, որ չեն պատրաստվում իշխանությունների հետ բանակցությունների գնալ:

Նշենք, որ իշխանություններն արդեն բավարարել են բողոքի ակցիայի մասնակիցների երեք պահանջներից երկուսը. հունիսի 20-21-ին ձերբակալվածներն ազատ են արձակվել, իսկ 2020 թվականից էլ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: