«Մետրոմանի» քարտերը ուժի մեջ են մնում

Վրաստանում հասարակական տրանսպորտով երթեկության համար վճարելու «մետրոման» քարտերը մնում են ուժի մեջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը՝ հերքելով քարտերի վերացման մասին համացանցում տարածված լուրերը։

«Այս ճամփորդական քարտերը դեռևս մնում են հասարակական տրանսպորտից օգտվելու վճարման ունիվերսալ միջոց։ Բացի այդ, քարտի վրա առկա մնացորդ պահպանվում է, և ուղեւորը կարող է առանց խնդիրների օգտվել այդ գումարից։

Նախկինում «մետրոման» քարտով հնարավոր էր վճարել մետրոյով, ավտոբուսով և ճոպանուղով երթևեկության համար, այժմ այն հասանելի է դառնում նաև կապույտ միկրոավտոբուսով երթևեկի համար» — նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարից Թբիլիսիում հասարակական տրանսպորտով (մետրո, ավտոբուս, միրոավտոբուս) երթևեկությունը 50 թեթրիի (0.16 դոլար) փոխարեն կդառնա 1 լարի (0,32 դոլար), սակայն ուժի մեջ կմտնի անսահմանափակ բաժանորդագրային (աբոնեմենտային) համակարգը։