«Միացյալ ազգային շարժումը» Թբիլիսիում լայնածավալ ակցիա է ծրագրում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով բողոքի լայնածավալ ցույց կանցկացվի Թբիլիսիի Ազատության հրապարակում` հոկտեմբերի 14-ին`  18: 00-ին:  

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ իրենք ծրագրում են «այնքան մարդ հավաքել, որքան չի հավաքվել վերջին 10 տարվա ընթացքում»:

Հիշեցնենք` Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվեց հոկտեմբերի 1 -ին, այժմ նա գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում, հացադուլի մեջ է, ըստ  փաստաբանի` նիհարել է ավելի քան 12 կիլոգրամ: