Միտրոպոլիտ Շիոն հաստատվել է որպես Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք

Սենակիի և Չխորոցկղիի միտրոպոլիտ Շիոն հաստատվել է որպես Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք։

Որոշումը կարդաց Ախալցիխեի և Տաո-Կլարջեթիի միտրոպոլիտ Թեոդորոսը։

93 տարեկան հասակում` գահակալության 49-րդ տարում, երեկ` մարտի 17-ին, վախճանվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազեթիի միտրոպոլիտ Իլիա Երկրորդը։