Ուկրաինայում երկու վրացի կամավոր է զոհվել

Ուկրաինայի Կիևի շրջանի Իրպեն քաղաքում մարտերի ժամանակ երկու վրացի կամավոր է զոհվել։ Այս մասին տեղեկությունը կնոջ միջոցով տարածում է «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան։

«Երեկ Իրպենում տեղի ունեցած մարտում, որտեղ մասնակցել է մեր ստորաբաժանումը, մենք ոչնչացրել ենք 3 միավոր «Օրք» տեսակի զրահամեքենա և համապատասխան կենդանի ուժ։ Գործողությունից դուրս գալու ճանապարհին «Օրքերի» ականանետներից կրակ բացեցին մեր ուղղությամբ։ Զոհվել են մեր երկու եղբայրները՝ վրացի մարտիկները՝ Դավիթ Ռատիանին և Գիա Բերիաշվիլին։ Թող Աստված երկնքի արքայությունը հաստատի նրանց հոգիների համար»,- ասել է Քացարավան։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 17-ին։