Ծնողների սպանության համար մեղադրյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ծնողների սպանության համար մեղադրվող Գիորգի Բերոզաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։

Դատավճիռը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Վալերիան Բուգիանիշվիլին։

Ոճրագործությունը կատարվել էր 2022 թվականի ապրիլի 27-ին` Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բնակելի շենքերից մեկում։

Հետաքննության տվյալներով՝ հանցագործը կրակել է քնած ծնողների՝ հոր` Զազա Բերոզաշվիլիի և մոր՝ Լալի Թավաձեի գլխին։ Ստացած վնասվածքների հետևանքով երկուսն էլ տեղում մահացել են։

Դեպքի մասին մանրամասները կարդացեք նյութում․

Ծնողների կանխամտածված սպանություն Թբիլիսիում