Հղիության և ծննդաբերության արձակուրդ գնացողները հունվարի 1-ից 2000 լարի կստանան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացած կառավարության նիստի ժամանակ որոշվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի համար (դեկրետ) տրամադրվող դրամական օգնությունը 1 000 լարիի փոխարեն սահմանել 2 000 լարի:

Դրանից բացի, հանրակրթական դպրոցների ուսուցիչները հղիության և ծննդաբերության հետ կապված վճարովի արձակուրդի, երեխայի խնամքի հետ կապված, վերոնշյալ օգնության հետ մեկտեղ, որպես սոցիալական պաշտպանության լրացուցիչ միջոց` Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը կտրամադրի լրացուցիչ փոխհատուցում արձակուրդի ընթացքում աշխատավարձի ամբողջ չափը լրացնելու համար։

Որոշումը կտարածվի այն աշխատողների վրա, որոնք, Վրաստանի օրենսդրության համաձայն, 2023 թվականի հունվարի 1-ից արձակուրդ կգնան հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի պատճառով:

Հարկ է նշել, որ մինչ այս որոշումը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար (դեկրետ) տրամադրվող դրամական օգնությունը կազմում էր 1 000 լարի։