Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել Իլիա II-ի սրբադասման նախաձեռնությամբ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել հանգուցյալ Պատրիարք Իլիա II-ին սրբադասելու նախաձեռնությամբ։

Այս առաջարկի մասին նա խոսել է դատական նիստի ժամանակ, որի ձայնագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում։

Նշենք, որ Սաակաշվիլին դիմել էր իրեն թույլ տալ ներկա գտնվել Իլիա II-ի հոգեհանգստին, սակայն Պենիտենցիար ծառայությունը մերժել էր` պարզաբանմամբ, որ Սաակաշվիլիի պահանջը չի համապատասխանում օրենսգրքով նախատեսված նորմերին։ Նրանք վկայակոչել են Պենիտենցիար օրենսգրքի 50-րդ հոդվածը, ըստ որի՝ քննիչը կամ դատախազն իրավունք ունի թույլտվություն տալ կալանավայրը մինչև 2 օր ժամկետով լքելու համար, եթե ստացվել է հավաստի տեղեկություն բանտարկյալի մերձավոր ազգականի մահվան կամ կյանքի համար վտանգավոր հիվանդության մասին։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ին երեկ՝ մարտի 22-ին, հողին հանձնեցին Սամեբա տաճարում։