Մոպեդը վրաերթի է ենթարկել հետիոտներին

Բաթումիի Փրիդոն Խալվաշի փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 մարդ է տուժել։ Ըստ առկա տեղեկության՝ մոպեդը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի։

Տուժածներին շտապօգնությունը տեղափոխել է «Մեդինա» կլինիկա։ Ըստ բժիշկների՝ վիրավորները վնասվածքներ ունեն գլխի և ոտքերի շրջանում։