«Մթավարի արխի» հեռուստաընկերությունը տուգանվել է 58 000 լարիով

Վրաստանի կապի ազգային հանձնաժողովը «Մթավարի արխի» հեռուստաընկերությանը  տուգանել է  58 061,76 լարիով` նախընտրական/քաղաքական գովազդի տեղադրման և տարածման` օրենքով սահմանված կանոնները կրկնակի խախտելու համար:   

Ինչպես հանձնաժողովից են բացատրել` հեռարձակողը տեղեկացված է եղել, որ նախընտրական գովազդը պետք է եթերում հայտնվեր երկրորդ փուլի նշանակման հաջորդ օրը, այսինքն նոյեմբերի 16-ից:

Չնայած պահանջին` ընդդիմադիր հայացքներ ունեցող  հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 6-ին և 7-ին հեռարձակվել են  «Ուժը միասնության մեջ է» և  «Լելոն Վրաստանի համար» ընդդիմադիր ուժերի վճարովի քաղաքական գովազդները:

Հեռարձակման օրենքը խախտելու համար 2500 լարիով  տուգանվել են նաև GDS TV и «Ռուսթավի 2» ընկերությունները: Պատճառը` ցերեկային ժամերին արգելված ֆիլմերի և սերիալների հեռարձակումն է։