Մոսկվայում քննարկում են Բիճվինթան Ռուսաստանին հանձնելու հարցը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո ընդդիմադիր «Աիդգիլարա» հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ աբխազ պատգամավորները մեկնել են Մոսկվա, որտեղ ՌԴ Պետդումայում ռուսական կողմի հետ կքննարկեն Բիճվինթան Ռուսաստանին հանձնելու հարցը։

Մինչ այդ, դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան ասել էր, թե կարող են փոփոխություններ լինել կողմերի միջև համաձայնագրում, որը նախատեսվում է վավերացնել Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանում։ Թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, հայտնի չէ։

Հարկ է նշել, որ Աբխազիայի դե ֆակտո ընդդիմադիր ուժերն ու կազմակերպությունները դեմ են համաձայնագրի ներկայիս տեսքով վավերացմանը։

Բիճվինթայի բռնակցո՞ւմ, թե՞ Վրաստանին ճնշելու նոր մեխանիզմ

Աբխազիան Մոսկվայից Բիճվինթան հանձնելու նոտա է ստացել