Screenshot
Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը:
Պատրիարք Շիո III-ը Համբարձման տոնի առթիվ պատարագ է մատուցել Սաբուրթալոյի Համբարձման տաճարում:
Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնը նշեց մայիսի 14-ին:
Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք: