Ձերբակալվել է Ուկրաինայում Վրաստանի նախկին գլխավոր հյուպատոսը

Ուկրաինայի դատախազությունը  խոշոր չափերի գույք  յուրացնելու մեղադրանքով ձերբակալել է Օդեսայում Վրաստանի նախկին գլխավոր հյուպատոս Թեյմուրազ Նիշնիանիձեին:

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ` Թեյմուրազ Նիշնիանիձեին իրավապահները կանգնեցրել են Կիև-Օդեսա ավտոճանապարհին: Ձերբակալությունը կապ ունի վերջինիս հյուպատոսական գործունեության հետ։ Նիշնիանիձեն Օդեսայում Վրաստանի հյուպատոսի պաշտոնը զբաղեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության տարիներին։

Նիշնիանիձեն պատրաստակամություն է հայտնել աջակցել հետաքննությանը։ Դատական առաջին նիստը նշանակված է այսօր՝ մարտի 10-ին։

Թողնել պատասխան