Մթածմինդայի ֆունիկուլյորի աշխատանքները կդադարեցվեն

Թբիլիսիի՝ դեպի Մթածմինդա տանող ֆունիկուլյորի աշխատանքները 4 աշխատանքային օրով կդադարեցվեն՝ պայմանավորված տարեկան ստուգումների հետ: Այս մասին տեղեկացնում է այգու աշխատակազմը:

Ֆունիկուլյորը չի աշխատի մարտի 19-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում:

Բացի ֆունիկուլյորից, Մթածմինդայի այգի կարելի է հասնել ավտոմեքենայի կամ Ռուսթավելիի պողոտայից այնտեղ ուղևորվող ավտոբուսների միջոցով:

1938 թվականին կառուցված այգին այս պահին համարվում է Վրաստանի ամենաշատ այցելություն արձանագրած վայրերից մեկը: Այստեղ անցկացվում են բազմաթիվ փառատոններ, ցուցահանդեսներ ու տոնավաճառներ, ինչպես նաև՝ գործում են հայտնի սրճարաններ ու ռեստորաններ: