Մուխիանիի տներից մեկում երիտասարդների դիեր են հայտնաբերվել

Մուխիանիի բնակելի տներից մեկում 2 երիտասարդների դիեր են հայտնաբերվել։ Տեղացիների խոսքով՝ 20 և 21 տարեկան տղաները ընկերներ էին, վարձով էին ապրում բնակարանում։

Այս պահին հայտնի չէ երիտասարդների մահվան պատճառը։ Դիերը հայտնաբերվել են երեկ գիշեր։