«Մզիուրի» զբոսայգուն կավելացվի մոտ 2 հա տարածք. քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Թբիլիսիի «Մզիուրի» զբոսայգուն կավելացվի մոտ 2 հա տարածք։ Ըստ քաղաքապետի՝ խոսքը մասնավոր սեփականատիրոջ պատկանող տարածքի մասին է, որ շուրջ վերջին տարիներին ակտիվ բանակցություններ են ընթացել։

«Ցանկանում եմ թբիլիսցիներին ներկայացնել որոշումը՝ նշված հողատարածքը, որը մոտ 18000 հազար քառակուսի մետր է, վերադարձվել է քաղաքապետարանին։ Այսօր այս տարածքը վատ վիճակում է, քանի որ հնարավոր չէր մասնավոր սեփականության վրա աշխատանքներ իրականացնել…»,- ասել է Կալաձեն։