ՆԱՏՕ-ն Վրաստանից պատժամիջոցների պահպանում է ակնկալում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով, անհրաժեշտ է, որ Վրաստանը պաշտպանի ժողովրդավարական արժեքները, որոնց ջատագովն է նաև ՆԱՏՕ-ն։

«Մենք նաև ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակիցները կպահպանեն պատժամիջոցները և չեն հեշտացնի Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի ֆինանսավորումն ու կազմակերպումը», — ասել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգն ասել է՝ Ռուսաստանի ագրեսիան իր հարևանների դեմ չի սկսվել 2014-ին Ուկրաինայում, այլ առնվազն սկսվել է 2008-ին Վրաստան ներխուժմամբ: Ստոլտենբերգն ընդգծել է՝ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել ազդեցության գոտիները՝ վերահսկել իր հարևաններին։

«Սա այն աշխարհը չէ, որտեղ մենք ցանկանում ենք ապրել, քանի դա կնշանակի, որ մեր շատ հարևաններ՝ նախկին խորհրդային հանրապետություններ և Վարշավայի պայմանագրի անդամներ, անկախություն չեն ունենա»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: