Նախագահը դիմել է ընդդիմությանը

Ցավում եմ, որ դահլիճում դատարկ տեղեր կան: Հույս ունեմ նրանք հասկացան, որ ես իրենց էլ եմ դիմում և ես իրենց նախագահն էլ եմ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով խորհրդարանին տարեկան զեկույց է ներկայացրել երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ:

«Ցավալի է, որ այստեղ կան դատարկ տեղեր, երբ այս դահլիճում ելույթ է ունենում նախագահը: Սա անձնական վիրավորանք չեմ ընդունում, սա երկրի սիմվոլներից մեկի հանդեպ է վիրավորանք: Մարդիկ մեզ են նայում և ես նրանց դիմում եմ, որովհետև այդ դատարկ աթոռների հետևում են մեր հայրենակիցները, որոնք ինձ համար պակաս կարևոր չեն, քան մյուսները», — հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանին տարեկան զեկույց է ներկայացրել երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ: Սա Զուրաբիշվիլիի՝ նախագահի պաշտոնում, առաջին զեկույցն է խորհրդարանում:

Զեկույցը բոյկոտել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները ներկա չեն գտնվել խորհրդարանի դահլիճում: