Զուրաբ Աբաշիձեն խոսել է վրաց-ռուսական հարաբերությունների մասին

Ռուսաստանի հետ հարաբերություններում վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, թե վրաց-ռուսական հարաբերությունները բռնազավթման պատճառով խորը փակուղում են հայտնվել և ելքը չի երևում։

«Ռուսաստանը պատրաստ չէ մեր շրջանների ճանաչման մասին սեփական որոշումից ետ կանգնել և մենք երբեք չենք համակերպվի սրա հետ: Բռնազավթումն ավելի ու ավելի է խորանում: Կառուցվում են նոր սահմաններ և սրա վերջը չի երևում»,- հայտարարել է Աբաշիձեն:

Աբաշիձեն դրական փոփոխությունների սպասելն անիմաստ է համարում՝ դատելով Ռուսաստանում ընթացող գործընթացներից և Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններից։