Նախագահը պարգևատրել է Գափրինդաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրացի շախմատիստ Նոնա Գափրինդաշվիլիին «աշխարհում Վրաստանի մասին իրազեկման բարձրացման և Վրաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու գործում ունեցած անգնահատելի ավանդի և սպորտային եզակի նվաճումների համար» պարգևատրել է Թամար թագուհու շքանշանով։

Պարգևատրման արարողությունը կայացել է Շախմատի պալատում: Զուրաբիշվիլին ասել է, որ պարգևատրման պահին երկար են սպասել: Նրա խոսքով, Գափրինդաշվիլին «միակ մարդն է, ում շուրջ բևեռացում չի կարող լինել»։

«Մեզանում դեռ կան ազգային ներդաշնակության որոշ նշաններ, որոնց վրա կարելի է հույս դնել ապագայում, դա դուք եք։ Կարծում եմ, որ ձեր շուրջ բևեռացում չի կարող լինել։ Մենք բոլորս տեսնում ենք մեզ ձեր մեջ, տեսնում ենք հաջողակ և ուժեղ Վրաստանը, որը դուք ներկայացնում եք դրսում և ներսում»,- ասել է Զուրաբիշվիլին։