Վրաստանում կմեկնարկեն ՆԱՏՕ-ի օրերը

Վրաստանում հոկտեմբերի 3-ին պաշտոնապես կմեկնարկեն ՆԱՏՕ-ի օրերը և կտևեն մինչև հոկտեմբերի վերջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Թամար Ծուլեյսկիրին:

«Սա արդեն ավանդույթ է դարձել մեր կենտրոնի համար: Այս տարի այն առանձնահատուկ է, քանի որ 70 միջոցառում կանցկացվի ոչ միայն մայրաքաղաքում, այլև Վրաստանի 10 տարբեր շրջաններում: Միջոցառումն առանձնանում է նաև իր բազմազանությամբ:

Միջոցառումների հիմնական թիրախն են լինելու ուսուցիչները, միջին և ավագ դպրոցի աշակերտները, էթնիկ փոքրամասնություններն ու շփման գծի հարակից տարածքի գյուղերի բնակիչները: Ուստի, շատ հետաքրքիր ծրագիր է սպասվում», — ասել է Ծուլեյսկիրին:

ՆԱՏՕ-ի օրերի կարևորության մասին խոսել է նաև Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսը: