Նախկին հինգ առողջարանները վաճառվում են 21 միլիոն լարիով

Վրաստանի պետական գույքի ազգային գործակալությունը վաճառում է Ծկղալտուբոյի 5 առողջարանները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 21 մլն լարի: Վաճառքի նպատակը նույն տարածքում հյուրանոցներ կառուցելն է:

Գործակալության տվյալներով, վերջին տարիներին Վրաստանում աճել է զբոսաշրջիկների թիվը, ուստի անհրաժեշտ է երկրում զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները:

Մասնավորապես, վաճառվում են նախկին «Իմերեթի» հանգստավայրը, «Սավանե», «Ծկղալտուբո», «Ֆիլիալ» և «Մեգոբրոբա» առողջարանները: