Նախկին զինվորականների կենսաթոշակը կբարձրանա

Նախկին ուժայինների կենսաթոշակը (փոխհատուցումը) կբարձրանա մայիսի 1-ից, տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

Գերատեսչության հաղորդմամբ՝ կառավարության ներկայացմամբ և ՆԳՆ համահեղինակությամբ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է պատրաստվել, որը խորհրդարան է ներկայացվել 2023 թվականի դեկտեմբերի 13-ին։

Ներկայացված փաթեթը նախատեսում է իրավապահ մարմիններից աշխատանքից ազատված աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավում։ Ըստ ՆԳՆ-ի՝ օրենսդրական փոփոխության համաձայն.

  • 2006 թվականից հետո առաջին անգամ բարձրացվում է կենսաթոշակի (փոխհատուցման) առավելագույն սահմանաչափը բոլոր փոխհատուցում ստացող անձանց համար, և ներկայիս 560 լարիի փոխարեն այն կկազմի 1000 լարի։
  • Պաշտոնական պարտականությունները կատարելիս առողջության կամ ստացած վնասվածքների հետևանքով մահվան դեպքում, համաձայն գործող օրենսդրության, ոստիկանի ընտանիքին կտրամադրվի 100 հազար լարի միանվագ դրամական օգնություն։
  • Իսկ ոստիկանի մահվան դեպքում ընտանիքի համար սահմանված ամսական կենսաթոշակի չափը 1 000 լարիի փոխարեն կկազմի 1 200 լարի։

Ըստ ՆԳՆ հաղորդագրության՝ 2013 թվականից ի վեր առաջին անգամ բարձրանում է կենսաթոշակի (փոխհատուցման) հաշվարկման համար օրենքով սահմանված գործակիցների հաշվարկման սկզբունքը։

Կբարձրանա նաև Վրաստանի քաղաքացիական ավիացիայի աշխատակիցների փոխհատուցման չափը։