ՆԳՆ-ն կգնի մարդու և թմրամիջոցների հայտնաբերման համար վարժեցված շներ

Լուսանկարը՝ Radiotavisupleba

Ներքին գործերի նախարարությունը նախատեսում է ձեռք բերել մարդու հոտի հետք և թմրամիջոցներ հայտնաբերող շներ։    

241 հազար 272 եվրո արժողությամբ պայմանագրով նախատեսվում է 15 շան համար վանդակներ, ջրամաններ, վզակալներ և այլ պարագաների գնումներ։ Այս տեղեկությունը հրապարակվել է ՆԳՆ-ի պաշտոնական էջում սեպտեմբերի 16-ին։

Գնված 15 շներից տասը կլինեն նախապես վարժեցված/մասնագիտացված թմրամիջոցների հայտնաբերման համար, հինգը՝ նախապես վարժեցված/մասնագիտացված մարդու հոտի հետքի վրա աշխատելու համար։

Պայմանագրում նաև նշված է, որ պայմանագրային կողմը պետք է 45 կինոլոգի համար անցկացնի 10-օրյա դասընթաց։

Հիշեցնենք նաև, որ ներքին գործերի նախարարությանը 2017 թվականին նման նշանակության վեց շուն է փոխանցել ԱՄՆ-ն։ Անցկացվել են նաև նախարարության աշխատակիցների համար հատուկ դասընթացներ ԱՄՆ-ում և Վրաստանում։