Նինոծմինդայի նախկին գամգեբելիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երեք անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պետական ​​գույքի յուրացման, կեղծ փաստաթղթեր պատրաստելու, կաշառք վերցնելու և պաշտոնի չարաշահման գործի առնչությամբ:

Հետաքննությունը  պարզել է, որ մեղադրյալը` Սամցխե-Ջավախեթիի շրջանի քաղաքապետարաններից մեկի նախկին գամգեբելին, անձնական գույքային օգուտ ստանալու նպատակով, կեղծ տեղեկություններ է տրամադրել քաղաքացիներին, որոնց հիման վրա վերջիններս խարդախությամբ գրանցել են, իբրև օրինական տիրապետության տակ գտնվող հողամասեր` Նինոծմինդայի Կենտրոնական այգու տարածքում և նախկին մեքենաշինական գործարանում՝ 712 քմ ընդհանուր մակերեսով, մոտ 39,000 լարի ընդհանուր շուկայական արժեքով:

Քննության ընթացքում՝ խարդախությամբ յուրացրած հողամասերից մեկը վերադարձվել է պետական ​​սեփականություն, իսկ մյուս հողամասը այս փուլում բռնագրավված է:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասի, 341-րդ հոդվածի 2-րդ մասի 180-րդ և 362-րդ հոդվածների 2-րդ մասով, ինչը ենթադրում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով: