Նոր պայքար «Ռուսթավի 2»-ի համար

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության հիմնադիրներ Դավիթ Դվալին և Ջարջի Աքիմաձեն դատական գործ են սկսում: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Կախա Կոժորիձեն: Դվալին նույնպես հաստատել է տարածված լուրը:

Կոժորիձեն «Նեթգազեթի» պարբերականին ասել է, որ պատասխանող կողմն է լինելու Քիբար Խալվաշին, որը «Ռուսթավի 2»-ի 100 տոկոս մասնաբաժնի սեփականատերն է և Պաատա Կարսանիձեն, ով 2004 թվականին Դվալիից և Աքիմաձեից գնել է հեռուստաընկերության բաժնեմաս, որը մեկ օրում օտարել է:

Դվալին և Աքիմիձեն պահանջում են իրենց վերադարձնել հեռուստաընկերության բաժնեմասերի 60%-ը:

Մանրամասները՝ այստեղ։