Նոյեմբերին կենսամակարդակն աճել է 1,2 լարիով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին` նախորդ ամսվա համեմատ, կենսամակարդակն աճել է 1,2 լարիով։

Ըստ Geostat-ի՝ անցած ամիս աշխատունակ տարիքի տղամարդու կենսամակարդակի չափը կազմել է 255,1 լարի, մինչդեռ 2022 թվականի հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 253,9 լարի։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 2022 թվականի նոյեմբերին աշխատունակ տարիքի տղամարդու կենսամակարդակի չափն ավելացել է 31.4 լարիով։

Geostat-ի տվյալներով, հոկտեմբերի համեմատ նոյեմբերին բարձրացել է նաև միջին օգտագործողի ապրուստը և դարձել 226 լարի։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում, այն կազմում էր 198,1 լարի։