Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը

Նյու Յորքում այսօր տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացման պաշտոնական արարողությունը: Նստաշրջանը ղեկավարում է Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդե Էսպինոզան։

Նա հայտնել է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվեն ՄԱԿ-ի բարեփոխումների ծրագիրը, մարդու իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, հակամարտությունների կանխարգելմանն ուղղված հարցեր։ Մինչև սեպտեմբերի 27-ը կքննարկվի ընդհանուր առմամբ 175 հարց:

Նիստին ելույթ կունենան նաև մասնակից երկրների առաջնորդները, որոնց թվում է նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի 73-րդ նստաշրջանի մասնակիցներին կդիմի վրացերենով: