Օմբուդսմենն առաջին պաշտոնական այցով կմեկնի Բրյուսել

Մայիսի 10-11-ը օմբուդսմեն Լևան Իոսելիանին Վրաստանի հանրային պաշտպանի պաշտոնում առաջին պաշտոնական այցով կմեկնի Բրյուսել և կհանդիպի վրացական հարցերով աշխատող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) ղեկավարների հետ։

Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Լևան Իոսելիանին հանդիպումներ կունենա նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի, Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, Հավասարության մարմինների և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի տնօրենների և քարտուղարության ներկայացուցիչների հետ: