«Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում

Կորոնավիրուսի նոր շտամի տարածման բարձր ցուցանիշ գրանցած երկրներից Վրաստան մուտք գործող անձինք պարտավոր են 14 օր մեկուսանալ կարանտինային հատուկ տարածքում։ 

Նոյեմբերի 28-ից սկսած ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով վերջին 14 օրվա ընթացքում մեկնել է հետևյալ երկրներ, Վրաստան մուտք գործելիս պետք է 14 օր մեկուսանա կարանտինային հատուկ տարածքում․

  • Հարավային Աֆրիկա
  • Բոտսվանա
  • Զիմբաբվե
  • Նամիբիա
  • Լեսոտո
  • Էսվատին (Սվազիլենդ)
  • Մոզամբիկ
  • Մալավի

14 օրյա կարանտինի ավարտից հետո մեկուսացված անձինք կանցնեն ՊՇՌ հետազոտություն։

Վրաստանի քաղաքացիների դեպքում կարանտինային հյուրանոցի և ՊՇՌ հետազոտության ծախսերը հոգում է պետությունը, իսկ օտարերկրացիների դեպքում՝ քաղաքացին։

Նշենք, որ նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել է կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր