Օրվա լուսանկար. Աղքյորփիում բերքահավաք է

Մառնեուլիի շրջանի վրաց-հայկական սահմանամերձ Աղքյորփի գյուղում բերքահավաք է. ընկույզ, խնձոր, բանջարեղեն՝ գյուղացու ձմեռվա պաշարն է: Բանջարեղենը թթու են դնում, խնձորն՝ ըստ սորտի, պահում ձմեռվա համար, մի մասից էլ՝ օղի թորում: Գյուղացիներն ասում են՝ այս տարի բերքը համեմատաբար լավն է, հնարավոր է, ավանդույթի համաձայն, փոխանակել մյուս գյուղերի բերքի հետ կամ վաճառել: