Օտարերկրացու արտաքսման և Վրաստան մուտքի արգելման պատժի փոփոխություն

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի հայտարարության համաձայն, Վրաստանի քրեական օրենսգրքում կփոփոխվի «Օտարերկրացու արտաքսումը Վրաստանից և Վրաստան մուտքի արգելքը որոշակի ժամկետով» հոդվածը։

Մդինարաձեի խոսքով՝ Վրաստանում գտնվելու կանոնները խախտող օտարերկրացիների համար տուգանքները կավելանան, իսկ երկրում անօրինական բնակվող օտարերկրացիներին վտարելու ընթացակարգը զգալիորեն կպարզեցվի։

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կավելացվի օտարերկրացու Վրաստանից արտաքսման  և Վրաստան մուտք գործելու արգելքի վարչական տույժի նոր տեսակ։ Վրաստանում գտնվելու կանոնները խախտող օտարերկրացիների համար նույնպես տուգանքները կավելացվեն, իսկ երկրում անօրինական բնակվող օտարերկրացիների վտարման ընթացակարգը զգալիորեն կպարզեցվի», — ասել է Մամուկա Մդինարաձեն։