Վրաստանը ոչ մի կողմին չի պաշտպանի, դեռևս ճիշտ ենք մեզ պահում. Զաքարեիշվիլի

Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ պետք է իմանան, որ Վրաստանը չի կանգնի ոչ մեկի կողքին. Այս մասին «Պալիտրանյուս» լրատվամիջոցի եթերում հայտարարել է Վրաստանի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Նրա խոսքով՝ հակամարտությունն ուղղակիորեն Վրաստանի տարածքին չի դիպչի:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը եթե վերաճի ավելի լայնամասշտաբ հակամարտության, դա նշանակում է, որ հակամարտությունը դուրս կգա Ղարաբաղի սահմաններից, կլինի Վրաստանին մոտ, սակայն վստահ եմ, Վրաստանի տարածքին չի դիպչի»,- հայտարարել է Պաատա Զաքարեիշվիին:

Զաքարեիշվիլին բացատրել է, որ տարածաշրջանում Վրաստանը միակ երկիրն է, որը հակամարտության մեջ որևէ շահ չունի:

«Վրաստանը դեռևս իրեն ճիշտ է պահում: Մենք բացահայտ և հստակ նշել ենք, որ ունենք երկու ռազմավարական հարևան՝ Թուրքիան և Ադրբեջանը, սակայն սերտ բարիդրացիական վերաբերմունք ունենք Հայաստանի հանդեպ: Ելնելով սրանից՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը ոչ մի կողմին չի պաշտպանի: Տարածաշրջանում մեր միակ շահը խաղաղությունն է»,- նշել է Զաքարեիշվիլին: