Պապը ձերբակալվել է թոռնուհուն բռնաբարելու մեղադրանքով

Հոկտեմբերի 13֊ին  Շիդա Քարթլիում ձերբակալվել է 53 ամյա տղամարդ՝ անչափահաս թոռնուհուն բռնաբարելու մեղադրանքով։ 

Հաղորդվում է, որ պապը հաճախակի է սեռական ոտնձգություն կատարել 13 ֊ամյա թոռնուհու  նկատմամբ։ Ոստիկանները հանցագործության մասին իմացել են, երբ աղջիկը դպրոցում կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց։

Նախաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 137֊րդ հոդվածով, որը ենթադրում է սեռական բռնություն ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ։

Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր