Պապուաշվիլին հայտնել է ԵԽԽՎ նստաշրջանի քվեարկությանը չմասնակցելու պատճառը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում հայտարարել է, թե ինչու «Վրացական երազանքը» չմասնակցեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քվեարկությանը, որտեղ ընդունվել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետագա էսկալացիա» բանաձևը։

Նրա խոսքով՝ ինչպիսին էլ լինի բանաձևի տեքստը, ինչ էլ որ գրվի այնտեղ, եթե դա լինի ի վնաս վրաց պետության և վրաց ժողովրդի` չի ունենա ոչ իր, ոչ էլ «Վրացական երազանքի» աջակցությունը։

«Բանաձեւը, որում ասվում է, թե անձը, որ գաղտնի է պահել Սանդրո Գիրգվլիանիին սպանողներին, մարդը, որ ծեծել է տվել խորհրդարանի պատգամավորին` իբր, Պուտինի գերին է, ուղղակի հարձակում է վրացական պետության վրա։ Իհարկե, նման բանաձևին ես որևէ կերպ չէի աջակցի։

Բոլորին պետք է հասկանալի լինի. ինչ էլ գրվի, եթե ուղղված լինի վրաց պետության ու վրաց ժողովրդի դեմ, ոչ անձամբ իմ աջակցությունը կունենա, ոչ էլ կունենա. «Վրացական երազանք»-ի աջակցությունը»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ է ընդունել ընդդեմ Ռուսաստանի։ Փաստաթղթի 4–րդ պարբերությունը ոչ միայն Ռուսաստանի իշխանություններին, այլ երկրների` նույնպես, կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Այս համատեքստում հիշատակվում է նաև Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին։