Պարգևատրվեցին 231 մարզիկներ

Թբիլիսիի քաղաքապետարանը պարգևատրել է 231 մարզիկի: Արարողությունը կազմակերպել էր Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի քաղաքային վարչությունը։

Մայրաքաղաքի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթողներին Թբիլիսիի քաղաքապետարանի անունից շնորհվել են դրամական պարգևներ և խորհրդանշական մրցանակներ՝ տարբեր մարզաձևերում ունեցած նվաճումների համար։

Տարվա լավագույն Թբիլիսիի տղամարդ մարզիկ է ճանաչվել Սանդրո Բազաձեն, տարվա լավագույն Թբիլիսիի կին մարզիկ՝ Էթեր Լիպարտելիանին, տարվա լավագույն Թբիլիսիի տղամարդ պարամարզիկ՝ Գիորգի Կալդանին, տարվա լավագույն Թբիլիսիի կին պարամարզիկ՝ Նինո Թիբիլաշվիլին, իսկ տարվա լավագույն նախագիծ է ճանաչվել «Թբիլիսիի դպրոցական լիգա»-ն։

Թբիլիսիի հաջողակ մարզիկների մրցանակաբաշխությունն անցկացվում է 2018 թվականից։ Այս ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանը պարգևատրել է 931 մարզիկի։ Ընթացիկ տարվա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն 297 հազար լարի։