Պաշտպանության նախկին նախարարը բանտից ազատ է արձակվել 

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան ազատության մեջ է:  Նա 9 տարով ազատազրկվել էր գնդապետ Սերգո Թեթրաձեի հանդեպ իրականացված խոշտանգումների գործով։ 

«Ես ձեզ չեմ ասելու, թե ինչ եմ անելու, ես չեմ պատրաստվում մտնել քաղաքականություն, իմ կինը և իմ երեխաներն առաջին պլան են մղվում, դա է հիմնական խնդիրը:

Ես կարող եմ ձեզ ասել, որ ես ողջ կյանքում բարեխղճորեն, ազնվորեն ծառայել եմ այս երկրին»,- ասել է Ախալայան։

2018 թվականի ապրիլին Թբիլիսիի քաղաքային դատարանը Ախալայային մեղավոր է ճանաչել պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշտանգումներ կազմակերպելու համար և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։