Պատերազմը ծանր հետք է թողել Թբիլիսիի վրա

Սոխումիի անկմամբ ավարտվեց ժամանակակից Վրաստանի պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկը՝ Աբխազիայի պատերազմը, նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության մեջ։

Օրվա առիթով տարածած հայտարարությունում նշվում է՝ կառավարությունը խորապես հավատում է, որ խաղաղությունն այն հիմքն է, որի վրա աբխազ և օս եղբայրների հետ միասին պետք է կառուցել միասնական, ուժեղ, զարգացած երկիր։

Կառավարության ղեկավարը ցավակցել է պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին։

«Ուղիղ 30 տարի առաջ՝ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին, Սոոխումիի անկմամբ ավարտվեց ժամանակակից Վրաստանի պատմության ամենադրամատիկ իրադարձություններից մեկը՝ Աբխազիայի պատերազմը։

Պատերազմը ծանր հետք թողեց մեր երկրի վրա. էթնիկ զտումները հարյուր հազարավոր մարդկանց տեղահանեցին սեփական հայրենիքից, ինչը ամենացավալին է, ողբերգականորեն խլվեց մեր բազմաթիվ համաքաղաքացիների կյանքը։ Ռուսաստանի կողմից օկուպացված շրջանների ապաօկուպացումը և երկրի միավորումը շարունակում են մնալ մեր պետության և հասարակության հիմնական մարտահրավերը։

Այսօր, երբ հիշում ենք կատարված զոհաբերությունը, մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ես հավատում եմ, որ ապագան պատկանում է աբխազների և վրացիների միասնությանը, խաղաղությանը և բարգավաճմանը»,- ասել է վարչապետը։

Ի դեպ, 30 տարի առաջ՝ 1993 թվականի սեպտեմբերի 27-ին, Սոխումին ընկավ։