Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալությունն անդրադարձել է այն տեղեկատվությանը, ըստ որի` նոր անձնագրերում առկա թերության պատճառով սահմանից հետ են ուղարկվել տասնյակ Վրաստանի քաղաքացիներ` դա որակելով իրականությանը չհամապատասխանող։
Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը հայտարարել է, որ անձնագրերի որակի հետ կապված նման ռիսկեր չկան։
«Մենք ընդգծում ենք, որ սա իրականությանը չի համապատասխանում, անձնագրերի որակի հետ կապված նման ռիսկեր չկան, և քաղաքացիները դրա պատճառով իրենց տեղաշարժի հետ կապված որևէ խնդրի չեն բախվի։ Գործակալությունը հետաքննում է այլ գործակալությունների հետ համատեղ հաղորդված առանձին դեպքերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է համապատասխան միջոցներ։ Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը, իր աշխատանքային գործընթացի շրջանակներում, անընդհատ հետևում է իր իսկ տրված փաստաթղթերին։
Եթե գործընթացի ընթացքում կամ ավելի ուշ փուլում որևէ խնդիր է հայտնաբերվում, գործակալությունը կապ է հաստատում յուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես՝ ապահովելու համար ինչպես փաստաթղթերի ճշգրտությունն ու անվտանգությունը, այնպես էլ քաղաքացիների շահերի պաշտպանությունը»,- ասված է հայտարարության մեջ։