Պետք է մտածել Թբիլիսիում տրամվայի զարգացման ուղղությամբ

Վրաստանի հակակոռուպցիոն շարժման նախագահ Վասո Ուրուշաձեի խոսքով, մայրաքաղաք Թբիլիսիում ստեղծված ճանապարհների կոլապսը (նկատի ունի խցանումները– խմբ.) Թբիլիսիի քաղաքապետարանի սխալ պլանավորման հետևանքն է:

Նրա խոսքով, անհրաժեշտ է սկսել աշխատանքը երկաթուղային տրանսպորտի, այսինքն՝ տրամվայի զարգացման ուղղությամբ, ինչը կբարելավի քաղաքացիների տեղաշարժի հասանելիությունը։

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Թբիլիսիում ավտոբուսը կամ միկրոավտոբուսը չի լինի հիմնական տրանսպորտը։ Զարգացման հիմնական գիծը պետք է լինի երկաթուղային տրանսպորտը, այսինքն՝ մեծացնելով մետրոպոլիայի թողունակությունը, ավելի շատ ենթակառուցվածքներ կստեղծվեն, որոնք կմեծացնեն մուտքը դեպի մետրո և ամենակարևորը՝ տրամվայի զարգացումը կխթանեն», — ասել է Ուրուշաձեն։

Ըստ նրա, մետրոյի և տրամվայի սինխրոն զարգացման արդյունքում՝ երթևեկության հիմնական աղբյուրը երկաթուղային տրանսպորտը կլինի: