Փոփոխություններ հայ-վրացական սահմանը հատելու կարգում

Հայ-վրացական անցակետերը կշարունակեն աշխատել 12-ժամյա ռեժիմով։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հուլիսի 16-ի հայտարարության,  սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։
Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից։