Փոխհատուցման փաթեթ է մշակվում. էկոնոմիկայի նախարար

Փոխհատուցման փաթեթ է մշակվում, որը կվերաբերի այն քաղաքացիներին և ոլորտներին, որոնք կտուժեն կետային սահմանափակումներ մտցնելու արդյունքում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:

Ըստ Թուրնավայի՝ կառավարությունը ցանկանում է, որ համաճարակաբանական իրավիճակից ելնելով, կետային սահմանափակումները հավասարակշռված լինեն:

«Մենք ցանկանում ենք համատեղ կոտրել այն բացասական միտումը, որը ունենք վարակվածների թվի ավելացման առումով: Միևնույն ժամանակ, ուղիներ ենք որոնում բիզնեսին շատ չվնասելու: Զուգահեռաբար մենք աշխատում ենք փոխհատուցման փաթեթի վրա, որը մի կողմից կուղղվի քաղաքացիներին, իսկ մյուս կողմից՝ այն ոլորտներին, որոնց խնդիրները  ունենալու ենք կետային սահմանափակումների արդյունքում», — ասել է նախարարը: