Պլաստիկ տոպրակներն այլևս այդքան էլ արգելված չեն

Վրաստանի կառավարության նոր որոշմամբ՝ պլաստիկ և կենսաքայքայվող պարկերի կանոնակարգում փոփոխություններ են ընդունվել։ 

Որոշման համաձայն, սահմանափակումներին չենթակա բացառությունների թվին են պատկանում նաև աղբի համար նախատեսված տոպրակները:

Հարկ է նշել, որ տեխնիկական կանոնակարգերը չեն տարածվում.

  • պլաստիկ տոպրակների վրա, որոնք նախատեսված են ապրանքների փաթեթավորման համար,
  • օքսիդազատվող պոլիէթիլենային տոպրակների և օքսոկենսաքայքայվող պլաստիկ տոպրակների վրա,
  • 50 մմ հաստությամբ և 45X70 սմ-ից ոչ պակաս չափի պոլիէթիլենային տոպրակների վրա, 
  • Վրաստանի օրենսդրությամբ սահմանված բաց առևտրի կետերում վաճառվող ապրանքների փաթեթավորման համար օգտագործվող տոպրակների վրա: Բացի այդ, յուրաքանչյուր տոպրակի վրա պետք է տպագրվի վրացերեն և անգլերեն մակագրություններ՝ «Free Trade» և «DUTY FREE»,
  • Թափոնների համար նախատեսված պլաստիկ տոպրակների վրա։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր