Պոմպեոն հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Վրաստանի նախագահ Աալոմե Զուրաբիշվիլիին, հանդիպումը կայացել է նախագահի նստավայրում:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ԱՄՆ-ի անունից ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային աբողջականության հանդեպ աջակցությունը: Հանդիպման մանրամասների մասին տեղեկությունը տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը:

Պոմպեոն նաև գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում երկրի ներուժի մասին է խոսել:

«ԱՄՆ պետքարտուղարի համար հաճելի էր նախագահին հանդիպել Օրբելիանիի պալատում, որտեղ նախկինում տեղակայված էր ԱՄՆ դեսպանությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Պոմպեոյի այցը Վրաստան ավարտվում է այսօր: