ՌԴ ռազմական ուժերի ձերբակալած Վրաստանի քաղաքացին ազատ է արձակվել

Հոկտեմբերի 31-ին Շիդա Քարթլիում՝ Գվիրգվինա գյուղի մոտ, Ռուսաստանի ռազմական ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Մևլուդ Լագոշվիլին ազատ է արձակվել։ Տեղեկությունը տարածել է Պետական ​​անվտանգության ծառայությունը։

Մևլուդ Լագոշվիլին արդեն գտնվում է Վրաստանից վերահսկվող տարածքում։ Վրաստանի 6 քաղաքացի շարունակում է մնալ անօրինական կալանքի տակ։

«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ Մևլուդ Լագոշվիլին ձերբակալվել է գյուղի ծայրամասում (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի սահմանին մոտ) նախիրն արածեցնելու ժամանակ։