Ռիկեր. Բայդենի ողջույնները փոխանցեցի Վրաստանի վարչապետին

«Նախագահ Բայդենի ողջույնները Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի միջոցով փոխանցեցի Վրաստանի վարչապետին», — Հռոմում Վրաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը` կարևորելով Վրաստանը եւ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

«Ինձ համար մեծ պատիվ էր տեսնել իմ ընկերոջը, իմ գործընկերոջը` Դավիթ Զալկալիանիին: Ես նրան փոխանցեցի պետքարտուղար Բլինկենի  և, իհարկե, Նախագահ Բայդենի ողջույնները: Կարծում եմ, որ իմ այցը տարածաշրջան շատ օգտակար էր, մեզ հաջողվեց հետևել վերջին զարգացումներին: Վրաստանը և Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար գերակա խնդիր են:

Մենք շարունակում ենք ունենալ կանոնավոր երկխոսություններ և զրույցներ: Իհարկե, մենք շատ սերտ կապի մեջ ենք Թբիլիսիում մեր դեսպանության հետ, որը շարունակում է ակտիվ դեր խաղալ ապրիլի 19-ի համաձայնագրի լիարժեք իրականացման գործում: Սա հիանալի հնարավորություն է Վրաստանի համար՝  շարունակելու առաջ շարժվել, և մենք, իհարկե, լիովին սատարում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և կայուն, զարգացող ժողովրդավարության հաջողությանը», — նշել է Ֆիլիպ Ռիկերը: