Ռիկոթիի լեռնանցքում տեղաշարժի հատուկ ռեժիմը չեղարկվել է

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկության համաձայն՝ չեղարկվել է բեռնատարների համար Ռիկոթիի լեռնանցքում տեղաշարժի հատուկ ռեժիմը։

Ըստ այդմ՝ Ճանապարհների դեպարտամենտը հայտարարում է, որ այս տարվա հունվարի 30-ից Ռիկոթիի լեռնանցքի հատվածով կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի օրվա և գիշերվա ցանկացած ժամի։

Հիշեցնենք, որ մինչ այս կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռիկոթիով թույլատրվում էր ժամը 21:00-ից մինչև 07:00-ն: