Ռիկոթիի թունելը որոշ ժամանակով փակ կլինի

Արևելք-Արևմուտք միջազգային մայրուղու մաս կազմող Ռիկոթիի թունելում տրանսպորտային միջոցների տեղաշարժը մի քանի օրով կսահմանափակվի, գրված է Վրաստանի ավտոճանապարհային վարչության կայքում։

Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության մայրուղու 143-րդ կիլոմետրում (Ռուսաստանի հետ սահման) կիրականացվեն կանխարգելիչ աշխատանքներ` կապված տուրիստական ​​սեզոնի մեկնարկի հետ:

Այդ իսկ պատճառով, հուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, ժամը 00: 00-ից 08: 00-ն ընկած սահմանում աշխատանքներ կտարվեն, հետևաբար, այս ընթացքում թունելում արգելվում է ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցի տեղաշարժը: Այդ ընթացքում տրանսպորտային միջոցները կերթևեկեն շրջանցիկ ճանապարհով:

Արևելք-Արևմուտք մայրուղին կամ Եվրոպական տարանցիկ ճանապարհ E-60-ը եվրոպական երկրորդ մեծ տարանցիկ միջանցքն է, որը սկսվում է Ֆրանսիայի Բրեստ քաղաքից և ավարտվում Ղրղզստանի Իրկշտամ քաղաքում: Վրաստանում E-60-ը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում Սև ծովի ափին՝ Փոթի նավահանգստի մոտակայքում, որտեղից երթուղին շարունակվում է մինչև Թուրքիայի սահման: Վրաստանի տարածքում միջանցքի երկարությունը 392 կիլոմետր է: