Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Ղարիբաշվիլին Վրաստանի կողմից է

«Ես Վրաստանի կողմից եմ», — պատասխանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողի հարցին, թե ում կողմից է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ ինքն իր երկրի շահերի պաշտպանն է, եւ այդպես կլինի, քանի դեռ ողջ է։

«Սա պետք է լինի մեր բոլոր քաղաքացիների պարտավորությունն ու ցանկությունը։ Պետք է մտածել երկրի մասին, Վրաստանի մասին, մյուս երկրները թողնել մի կողմ… Ես արդարության կողմն եմ։ Մենք աջակցում ենք Ուկրաինայի անկախությանը, ազատությանը, տարածքային ամբողջականությանը, և մեր ցանկությունն է, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի», — ասել է Ղարիբաշվիլին։